Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վրացական փողոցը չի փոխի ընտրության պատկերը

Վրացական փողոցը չի փոխի ընտրության պատկերը
28.10.2024 | 10:11

Վրաստանի ընտրությունները դիտարկող միջազգային դիտորդական կազմակերպությունները, կմկմալով ու վերապահումներով, բայց ամեն դեպքում՝ կասկածի տակ չեն դնում գործընթացի լեգիտիմությունը:

Դա, անշուշտ, թուլացնում է փողոցի պատրաստվող ընդդիմության մոտիվացիան:

Փաստ է նաև, որ Վրաստանի ընդդիմությունն այս պահին չունի խարիզմատիկ առաջնորդ:

Այդ դերը փորձում է կատարել նախագահի պաշտոնից շուտով հեռացող Սալոմե Զորաբիշվիլին, ով ժամեր անց, ըստ ամենայնի, կանոնսավորի փողոցային պայքարի մեկնարկը:

Իմ կարծիքով՝ հետընտրական զարգացումներ կլինեն, բայց ընտրական պատկերի համատեքստը դրանց հետևանքով չի փոխվի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ